Յուրաքանչյուր երեխայի համար խաղը հիանալի միջոց է ընտանեկան տան անվտանգության և հարմարավետության միջավայրում աշխարհը ճանաչելու համար։
Մեր Jolley Heap® մագնիսական խորանարդիկները նույնպես հրաշալի, բազմաֆունկցիոնալ խաղալիք և ուսումնական ձեռնարկ է, որը կապահովի Ձեր երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումն այն վայրում, որտեղ նա ամենահաճախն է լինում, այսինքն՝ սեփական տանը։
Դրանք կարող են հայտնվել Ձեր երեխայի կյանքում արդեն 2-3 տարեկան հասակում և այնուհետև, երկար տարիների ընթացքում, պարգևել նրան հոյակապ ժամանց և բազմաթիվ հնարավորություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան կամ սոցիալական ունակությունների բազմերանգ զարգացման համար։



Մեր Jolley Heap® մագնիսական խորանարդիկները սահմանում են նոր ստանդարտներ Ձեր փոքրիկ հաճախորդների հիանալի ինքնատիպ ժամանցի համար։



Մագնիսական խորանարդիկները կարող են ընդլայնել Ձեր հնարավորությունները՝ երեխաներին նվիրելու գերազանց զբաղմունք, նույնիսկ եթե Դուք ստիպված լինեք ինչ-որ տեղ գնալ։ Խորանարդիկները կտեղավորվեն Ձեր մեքենայում։



Մենք Ձեզ համար լավ նորություն ունենք։ Մագնիսական խորանարդիկներն իրենց գերազանց ներկայացրել են մանկապարտեզներում և մսուրներում, երկարօրյայի խմբերում և ինտեգրացիոն դպրոցում։



Թերապիայի ժամանակ շատ կարևոր է մթնոլորտը և երեխայի տրամադրվածությունը։ Մեր խորանարդիկները թույլ կտան, որպեսզի յուրաքանչյուր երեխա թերապիայի սեանսների ժամանակ իրեն հիանալի զգա։
Մագնիսների հաճելի զգողականություն, միացման թեթևություն, կոնստրուկցիաների կայունություն՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է ուրախ ակտիվ խաղի համար։
Խաղալիքի բոլոր տարրերը շոշափելիս հաճելի են և բավականին մեծ՝ բռնելու համար։
JollyHeap խորանադրիկները չեն կարող վնասել երեխաներին, քանի որ դրանք փափուկ են և չունեն սուր անկյուններ և վտանգավոր տարրեր։
Բազմաթիվ տարատեսակ կոնստրուկցիաներ՝ տներ, մեքենաներ, աշտարակներ, ինտերիերի առարկաներ, կահույք և այլն։ Կառուցի՛ր քո երազանքը։
Պատրաստված է փափուկ նյութից, որը ոչ մի աղմուկ չի ստեղծում։ Խորանարդիկներով խաղի միակ աղմուկը երեխաների ծիծաղն է։
Խորանարդիկները պատրաստված են ամուր և անվտանգ նյութերից, որոնք անցել են որակի խիստ հսկողություն և հետաքրքիր են տարբեր տարիքի երեխաների համար։
Բլոկերի չորս տարբեր ձևերն ապահովում են բազմաթիվ հնարավորություններ հետաքրքիր կոնստրուկցիաներ ստեղծելու համար։ Մագնիսային բլոկների բոլոր ձևերը շատ հեշտ ամրացվում են միմյանց մագնիսների օգնությամբ՝ դրանով իսկ ձևավորելով ցանկացած ձևի և չափի 2- կամ 3-չափ օբյեկտներ։ Խաղալիքի յուրաքանչյուր տարր անցել է մանրակրկիտ որակի և հավաստագրման հսկողություն։ Ստանդարտ հավաքածուն միշտ ներառում է երկու հիմնական գույն։








































































- 3D երևակայությունը
- Տրամաբանական մտածողությունը
- Շփման ունակությունները
- Շարժունակությունը
- Կրեատիվությունը։