Gain ընկերությունն առաջարկում է տարբեր տրամագծերով դասական մոդելի կառուսելներ՝ մեկ-, երկու- կամ եռահարկ, ներքին կամ արտաքին օգտագործման, պատրաստ շահաագործման համար։

Մենք նաև առաջարկում ենք կառուսելների տարատեսակ թեմատիկ ձևավորումներ և ձեռքով գրված տարրեր պատվիրատուի պահանջներին համապատասխան՝ օգտագործելով գործող 13814 եվրոպական ստանդարտները։

Մեր կառուսելները հաճախ կրում են վայրի և շրջանի պատմությունը։ Մեզ համար հատուկ հպարտություն և պատասխանատվություն է՝ ստեղծել ապրանքներ, որոնք դեռ երկար ժամանակ ուրախություն կպարգևեն երեխաներին և մեծահասակներին։

Դասական ֆրանսիական կառուսել

Դասական ոճով բնութագրվում է ավանդական կառուսելը, որը նաև անվանվում է «ֆրանսիական դասական կառուսել» կամ «վենետիկյան կառուսել»։ Այն զվարճանքի այգիների և քաղաքների վարչակազմերի առաջնային ընտրությունն է։

Կառուսելի ստանդարտ կոնֆիգուրացիայի մեջ են մտնում ավանդական ձիերը, մակույկները և «տուպի» պտտվող ֆիգուրաները։ Բոլոր կառուսելները ծածկված են ձեռագիր նախշերով՝ ծեփման տարրերի օգտագործմամբ, որոնք ներդաշնակ ընդգրկվում են կառուսելի ընդհանուր դեկորի մեջ։

Ուղիները կառուսելի ամբողջ շրջագծով համալրված են լուսադիոդային ստորին լուսավորմամբ կառուսելի ավելի վառ լուսավորության համար։ Երկու կողմերից տեղադրված են աստիճաններ կառուսելի վերևի հարկ հարմարավետ բարձրանալու և իջնելու համար։

Ուղարկել
Կառուսել-Բար

Կառուսել-բարը սարքավորված է սեղաններով և աթոռներով։ Դանդաղ պտտվելու հաշվին կառուսելը այցելուներին թույլ է տալիս հեշտ բարձրանալ և իջնել՝ վայելելով նախուտեստներ և կոկտեյլներ։ Իդեալական է տոնական փառատոնների, դեգուստացիաների և ամանորյա տոնավաճառների համար։ Ստանդարտ կառուսել-բարը հասանելի է 7-ից մինչև 12 մետր տրամագծով։

Նաև Ձեր նախագծի յուրահատկությունից ելնելով՝ կառուսելը կարող է լինել ավելի մեծ կամ փոքր չափի։ Մեր բոլոր ֆիգուրաները հարմարեցվում են կառուսել-բարի կառուցվածքին. ստեղծեք երբեմնի տոնավաճառային տոներին նմանվող մթնոլորտ՝ տեղադրելով մի քանի ֆիգուրա նստատեղերի և բարի սեղանի միջև։ Այցելուները կարող են նստել կենդանիների դասական ֆիգուրաների վրա (չպտտվող և կենտրոնում սեղանով՝ ըմպելիքներ դնելու համար)։

Ուղարկել
Պտտվող հարթակով կառուսել

Պտտվող հարթակով կառուսելները, առանց կարկառի, նախատեսված են ներքին տարածությունների համար և իդեալական են ընտանեկան զվարճանքի համալիրների կամ առևտրի կենտրոնների համար։ Երեխաներին զվարճացնելու համար ֆիգուրաները անիմացիոն են՝ էլեկտրական շարժիչների օգնությամբ։

Մենք առաջարկում ենք անհատականացված թեմատիկ պտտվող հարթակներ. մենք կարող ենք կյանքի կոչել ձեր ցանկությունները և ստեղծել ձեր կառուսելին համապատասխան ֆիգուրաներ։

Բացի այդ, մենք կարող ենք պատրաստել ձեր կառուսելի կենտրոնական առանցքը պոլիէսթերից կամ պլեքսիգլասից՝ ապահովելու ցուցանակների տեսանելիությունը առևտրի կենտրոններում։

Ուղարկել
Ձեր կառուսելի թեմատիկ ձևավորում

Մեր բազմաբովանդակ կատալոգում հասանելի է 120 ֆիգուրա։ Մեր մասնագետները կմշակեն ձեզ հարմար դիզայն ձեր նախագծի պահանջներին և երկրի տեղական կանոններին համապատասխան։ Մեր գեղարվեստական բաժինը ձեզ համար կընտրի ֆիգուրաների գույները, որոնք ներդաշնակ կլինեն կառուսելի ընդհանուր երանգների հետ։ Լաքային, անփայլ կամ փայլուն ծածկույթն՝ ըստ ընտրության, քսվում է վառ գույները պահպանելու համար

Կատարման հուսալիություն և որակ

Գմբեթի վերևի մասը պատրաստված է պոլիէսթերից, որպեսզի ապահովվի և հաճելի արտաքին տեսքը, և հարմարվողականությունը ցանկացած եղանակային պայմաններին։ Կառուսելի ներքին հիմնակմախքը պատրաստված է ցինկապատ պողպատից կոնստրուկցիայի ամրությունն ու հակակոռոզիոն կայունությունն ապահովելու համար։ Ալյումինե գալարուն հիմնառանցքները անոդավորումից հետո ձեռք են բերում ամրություն և երկարակեցություն։

Հատակը պատրաստված է աֆրիկյան ծառի էկզոտիկ ծառատեսակներից՝ բարակ դիմացկուն գծերով, արևմտյան ոճով։ Պոլիէսթերից վահանակները պատրաստված են մետաղական շրջանակից և ֆիբրոամրանավորված պլաստիկից։ Ծածկույթի կիրառումը ավտոմոբիլային արդյունաբերությունում երաշխավորում է դրանց մակերևույթի ամրությունը։

Ինքնատիպ մարմնավորում և եզակի ձեռքի աշխատանք

Պոլիէսթերից ճակտոնները՝ կառուսելի ամենատեսանելի և թեմատիկ մասը նկարազարդում են մեր արհեստավարժ նկարիչները։ Հիմնվելով գեղարվեստական փորձի և արհեստավարժության իրենց փորձի վրա՝ նրանք կարող են ակնթարթորեն ոգեշնչվել պատվիրատուների էսքիզից։

Վրձինի յուրաքանչյուր հարված իրենից ներկայացնում է արվեստի ստեղծագործություն, ինչպես նաև հարգանքի տուրք հայտնի հեղինակ Ժյուլ Վեռնին։ Սկսած գծագրի ստեղծումից մինչև արտադրություն, ներկում՝ յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր շտրիխ, գունաստվերային կատարում կատարյալ են՝ շնորհիվ ձեռքի աշխատանքի մեր եզակի տեխնիկայի։ Այսպիսով, յուրաքանչյուր առարկա հոգի է ստանում վարպետների ձեռքի օգնությամբ։